|
Երեկոյի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց«#IMAGINE»-ի հայկական տարբերակի տեսահոլովակը, որի ստեղծմանն են աջակցել պրոդյուսերներ Արմեն Մարտիրոսյանն ու Հրաչ Քեշիշյանը, ինչպես նաև դիջեյ Վակցինայի կողմից ստեղծված ռեմիքս տարբերակը: Մասնակից երգիչների թվում են՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը, կանադահայ օպերային երգչուհի Իսաբել Բայրակդարյանը, «Սիսթեմ օֆ ը դաուն» խմբի մեներգիչ Սերջ Թանկյանը, «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանը, Տիգրան Պետրոսյանը, ինչպես նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:
|