|
Սիրիան ներկայացնող ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողուհի՝ ՄԱԿ-ի մոդելի մասնակից Անի Դավթյանը, ով դարձավ 1-ին կոմիտեի ու հետո նաև ԸՎ-ի լավագույն պատվիրակը ասաց. «Սա երկրորդ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովն է, որին ես մասնակցում եմ: Կարծում եմ, որ այս խորհրդաժողովները օգտակար գործիքներ են, որոնք օգնում են առավել լավ հասկանալ ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգի մարտահրավերները: Ես տպավորված եմ իմ հասակակից մասնակիցների ոգևորվածությամբ ու խանդավառությամբ և հպարտ՝ մեր հետազոտությունների և ելույթների արդյունքներով»:
|