|
|
Վտանգավոր է ղպտի լինել Եգիպտոսում, դրուս` Սիրիայում և պարզապես քրիստոնյա Թունիսում, Ալժիրում, Լիբանանում: Երկիրը փշե ձեռնորցների մեջ պահող Հոսնի Մուբարաքը մահվան սպառնալիքով արգելում էր ցանկացած կրոնական տարաձայնություն, որը հանգեցնում էր արյունահեղության: Այժմ Եգիպտոսում ամեն-ինչ այլ կերպ է. ղպտիները, որոնք կազմում են Եգիպտոսի բնակչության մոտ 10 տոկոսը, ֆիզիկական բնաջնջման եզրին են: Հարկ է հիշեցնել, որ ղպտիական եկեղեցին հնագույն քրիստոնյա եկեղեցիներից է: Ղպտիների մեծամասնությունը դավանում են քրիստոնեություն և մեծ մասամբ մինչքաղկեդոնյան եկեղեցիների թվից պատկանում են Ղպտիական ուղղափառ եկեղեցուն: Ղպտիները եգիպտացի քրիստոնյաներ են` քրիստոնեության հնագուն ճյուղերից մեկի ներկայացուցիչները, որոնք իրենց պատմությունում և մշակույթում պահպանել են գծեր, որոնց արմատները պատմության հնագույն էջերում են` Փարավոնների և նրանց ենթականերին ժամանակներում: Քրիստոնեությունը Եգիպտոսում բազմաթիվ հետևորդներ է ձեռք բերել 1-ին դարի կեսերին: Ինչպես ենթադրում են ղպտիները, քրիստոնեությունն առաջին անգամ Եգիպտոսում քարոզել է նրանց առաջին առաքյալը` Մարկոսը: Ղպտիները հերքում են, որ Հիսուս Քրիստոսի մեջ մարդկային էություն կա:
|