|
|
Դեկտեմբերի 11-ին ամփոփվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի փակումը նույնքան հնչեղ էր, տպավորիչ, որքան և մեկնարկը։ Գալա համերգն ուղիղ եթերում հեռարձակում էր աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին։ Շուրջ 500 հազար ակտիվ առցանց դիտող ունեցող պրոֆեսիոնալ այս հարթակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց հայ կոմպոզիտորական դպրոցի երկու խոշորագույն ներկայացուցիչների գործերից՝ Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ «Զանգերով սիմֆոնիան»: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով հոբելյանական 5-րդ փառատոնը, նշեց, որ փառատոնի առանձնահատկություններից էր այն, որ ներկայացրեց երաժշտական այնպիսի ձևաչափեր, որոնք աշխարհում նորություն էին։ «Մենք ներկայացրինք կոնտրաստներով լի համերգային ծրագրեր՝ սիմֆոնիկ երաժշտություն (Պրոկոֆև, Շոստակովիչ, Շնիտկե, Միրզոյան, Տերտերյան, Խաչատրյան), և այդ ամբողջն ընտրված էր շատ մանրակրկիտ։ Այդ գործերով մենք ցույց տվեցինք նաև նվագախմբի կատարողական բարձր պրոֆեսիոնալիզմը։ Երաժշտությամբ հագեցած այս երկու ամիսները և փառատոնի լեցուն դահլիճները խոսում են այն մասին, որ հասարակությունն ունի լավ երաժշտություն լսելու պահանջ»,- ասաց մաեստրո Սմբատյանը։ MEDICI.TV-ով փակման համերգի հեռարձակումը Սերգեյ Սմբատյանը գնահատեց որպես նվագախմբի, իրենց մեծ թիմի կարևոր ձեռքբերումներից մեկը. «MEDICI.TV-ն դասական երաժշտության այն խոշորագույն հարթակն է, որը թելադրում է բարձր չափանիշներ, երաժշտական սկզբունքներ, և մեծ հաղթանակ է ներկայանալ այդ ալիքով ու հայկական ծրագրով»։ Համերգի ուղիղ հեռարձակումն ապահովող HD Studio-ի ղեկավար Կարեն Խաչատրյանը նշեց, որ MEDICI.TV-ի կողմից որոշակի պահանջներ էին ներկայացվել՝ բովանդակային, կադրային, գեղարվեստական։ Կարեն Խաչատրյանը նկատում է, որ իրենց համար մեծ պատասխանատվություն էր ապահովել MEDICI.TV-ի եթերը. «Չորս տարի Երիտասարդական նվագախմբի հետ աշխատելով հայ հանդիսատեսի համար, հանդիսատեսի շնորհիվ կայանալով, հավաքելով շատ մեծ պորտֆոլիո՝ կարողացանք հասնել այն աստիճանի, որ MEDICI.TV-ն ընդունեց մեր աշխատանքը»։ MEDICI.TV եթերում ցուցադրվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն ամփոփող ֆիլմ, որը հետահայաց […]
|