|
|
Օսմանյան կայսրության մեկուկես միլիոն քաղաքացիներ միայն այն պատճառով, որ հայ են ծնվել, սկսեցին իրենց ուղին դեպի անհայտություն, դեպի հավերժություն: Միլիոնավոր քսքստացող ոտքերից երկիրը գվվում էր: Օսմանյան կայսրության փայլը և հպարտությունը ոտնատակ արվեցին, անարգվեցին ոչինչ անել չկարողացող ցեղերի և մարդասպանների հրոսակների կողմից: Թեև նրանք մի բան կարողանում էին անել՝ սպանել, հասցնելով հնարամտությունը գրեթե կատարելության: Գերմանացիներն իրենց գազային խցիկներով ուղղակի նմանակողներ էին: Ճիշտ է, Երկրորդ համաշխարհային պատերազմում մարդու կողմից իր նմանին ոչնչացնելը, կարելի է ասել, դրված էր արդյունաբերական հիմքի վրա: Որոշ տվյալներով, միջին տարիքի մեկ առողջ հրեան արժեր հինգ հարյուր մարկ: Այսինքն այն, ինչ նրանից մնացել էր՝ ատամները, մազերը, մաշկը: Բայց սպանության էությունը դրանից չի փոխվել, կարելի է որքան ասես խոսել Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի զոհերի անհամարժեքության մասին, համեմատել մեկուկես միլիոնը վեցի հետ: Կարելի է, բայց յուրաքանչյուրն ունի իր «մահվան քայլերգը», և ով գիտի, ինչն է ավելի սարսափելի, դեգերել անապատում, իմանալով, որ դառնալու ես ավազակների զոհ կամ գնալ գազային խցիկներ… Օսմանյան կայսրությունում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հյուպատոսների մեզ հասած հիշողությունների համաձայն, ամենասարսափելին, որ կարելի էր տեսնել այն բանից հետո, երբ անհայտություն էր գնացել թալանված և կեղեքված հայերի հերթական քարավանը, շների ոհմակներն էին, կշտացած մարդկային մսով, որոնք նույնպես վերածվել էին գիշատիչների իրենց տերերի նման:
|