election committee – Armenisch-Übersetzung – Keybot-Wörterbuch

Spacer TTN Translation Network TTN TTN Login Français English Spacer Help
Ausgangssprachen Zielsprachen
Keybot      11 Ergebnisse   3 Domänen
  transparency.am  
Avet Poghosyan, a representative from the Armenian National Congress (HAK) applied to No. 6 Territorial Election Committee (TEC) to provide a clarification of how voters were registered in non-existent addresses.
Դե ցույց տուր Գոյություն չունեցող և քանդված հասցեներում հարյուրավոր ընտրողների գրանցման հերթական դեպքը բացահայտվել է թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանը: ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավորության թեկնածու Ավետ Պողոսյանը դիմել է թիվ 6 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` պարզաբանում պահանջելով, թե ինչպես են ընտրողները հաշվառվել գոյություն չունեցող հասցեներում: Միաժամանակ, թեկնածուն պահանջել է ապահովել այդ ընտրողների հետ իր հանդիպումը` քարոզչություն իրականացնելու համար: Հանձնաժողովը որոշել է դիմումը վերահասցեագրել ՀՀ ոստիկանությանը: Նույն օրվա «Երկիր» օրաթերթը կրկին անդրադարձել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավին ընտրողներ ապահովելուն. Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում յուրաքանչյուր դպրոցին հանձնարարվել ապահովել 250 ծնողի ներկայություն, և դա կատարվել է: Նույնիսկ հանդիպման տեղին մոտ դպրոցի կոնտինգենտին տեղափոխել են ավտոբուսներով, որպեսզի վերջիններս չփախչեն ճանապարհին: Իսկ «Հրապարակի» տվյալներով Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում ՀՀԿ-ն ներկայացնող Գագիկ Պետրոսյանը (Սանեի Գագո) գյուղացիներին արդեն բաժանել է 4 մլն դրամի չափ գումար: