|
|
Artists are assumed to reflect upon their inner feelings and first-hand experiences in a direct and unsolicited manner, without external influences. However, this is not always the case. There are quite a few “external” elements which consciously or sub-consciously impact on artist’s work. Religion and politics tend to put restrictions, “moral” or otherwise, on people’s behavior and modes of social interaction. Mass media and propaganda machines are geared to disseminate and impose set visions of “the World”. As a result the individual member of society, who may be of a different “creed” or “conviction”, is forced to follow the “established” rules and endure hardship imposed on him by standards and mores which are not necessarily of his choice, preference, personal belief, codes of ethics, etc. One of the objectives of this project is to promote unadulterated artistic expression by inviting artists to try to create art stemming from their very personal feelings and experiences, rather than following “common knowledge” and socially accepted paradigms. This is an attempt to counteract intellectualization of art. There is no restriction of medium or topic. The project is an attempt of expressing new and genuine postures by means of traditional or otherwise modus operandi: painting, sculpture, installation, video-art, performance or any combination thereof. Presented works are multi-layered rich with many latent and overt parables and metaphors. Works may be grouped in two general categories. One group is works which are “introvert”, of autobiographical narrative nature, dealing with personal issues and private feelings and preferences of the artist. Here, one can see the concept of self-sacrifice vs. selfish posture of sacrificing others, rebellious outburst vs. psychology of “foot-soldier” following the leader like in a “flock of lambs”… The other group are works which are “extrovert”, looking out at the environment where artists live. These are works which reflect upon soft and hard socio-political issues, which “grind” on artists’ psyche. These works are of many directions and deal with a gamut of diverse issues ranging from problems of economic stratification, to freedom of expression and association. Last but not least is the fact that several generations of contemporary artist have been brought together in one exhibition/event. It has been strategy and practice of ACCEA/NPAK since its activities started in 1992 to bring more experienced and established
|
|
|
Ընդհանուր առմամբ արվեստագետները արտահայտում են իրենց ներքին հույզերն ու զգացմունքները ուղղակիորեն և անմիջնորդ, առանձ արտաքին ազդեցության: Բայց միշտ այսպես չէ: Բազում են ՙարտաքին՚ էլեմենտները, որոնք գիտակցաբար կամ ենթա-գիտակցաբար ազդում են արվեստագետի ստեղծագործության վրա: Կրոնն ու քաղաքականությունը ՙԲարոյական՚ և այլ սահմանափակումներ են պարտադրում մարդկանց վարվելակերպի եւ հասարակական փոխ-հարաբերությունների վրա: Զանգվածային կապի միջոցներն ու հասարակական քառոզչության ապարատը միտված են սփռելու և պարտադրելու համընդհանուր կանխորոշված ՙաշխարհահայաց՚: Անհատը, որը կարող է լինել այլ ըմբռնման կամ դավանանքի տեր, հաճախ պարտադրված է հետևել ՙհաստատված՚ կարգին: Այսպիսով անհատը ստիպված է լինում տառապել ու հանդուրժել իր վրա պարտադրված չափանիշներն ու հասարակական կարգը: Չափանիշներ և կարգեր, որոնք անպայմանորեն չեն համընկնում նրա նախընտրանքներին ու նախապատվությանը, ինչպես նաև նրա անձնական հավատքի և էտիկական չափանիշների հետ: Այս նախագծի նպատակներից մեկը արվեստի անարատ դրսեվորումն է: Այն նպատակադրված է արվեստագետին հնարավորություն ընձեռել ՙընդհանրացած գիտելիքների՚ կամ հանրության կողմից ընդունված օրինակների փոխարեն, ստեղծագործել ուղղակիորեն անձնական և մասնավոր զգացմունքների և անմիջական փորձի հիման վրա: Սա լինելու է մի փորձ խուսափելու արվեստը փիլիսոփայելուց: Տեխնիկայի կամ նյութի որևէ սահմանափակում չի եղել: Նախագիծը մի փորձ է ավանդական կամ ոչ-ավանդական աշխատելակերպով նոր և անկեղծ կեցվածքի արտահայտության: Որդեգրվել են կամ ուղղակիորեն նկարչություն, քանդակագործություն, ինստալացիա, վիդեո-արվեստ, պեռֆորմանս կամ այս աշխատաոճերի որևէ համադրություն/խառնուրդ: Ներկայացված աշխատանքները բազմաշերտ են և բազմիմաստ: Նրանք հարուստ են բազմակի թագուն և բացահայտ այլաբանություններով և սիմվոլներով: Աշխատանքները կարելի է բաժանել երկու ընդհանուր խմբերի. Առաջինը` ՙինտրովերտ՚ աշխատանքներ որոնք երբեմն ունեն ինքնակենսագրական պատումների բնույթ և հիմնված են արվեստագետի անձնական և մասնավոր զգացմունքների և նրա նեքնաշխարհի վրա: Այստեղ ակնհայտ են անձնազոհության և ուրիշին զոհոլու էգոիզմի երևույթներ, ապստամբի պոռթկում, ի տարբերություն կուրորեն հետևելու ՙգառան հոգեբանություն՚, և այլն: Մյուս խումբը դիտում է շրջապատն ու արտահայտում արվեստագետին հուզող և հոգեկանը առևանգող ֆիզիկական և ոչ-ֆիզիկական խնդիրներ` ՙեքստրովերտ՚ մոտեցում: Այս աշխատանքները առնչվում են բազում ուղղությունների և տարաբնույթ դիապազոնի խնդիրների հետ, որոնք ծավալվում են տնտեսական դասակարգումներից մինչև արտահայտության և հարաբերությունների ազատություն, և այլն: Վերջապես հատկանշական է դիտարկել, որ ցուցահանդեսին մասնակցել են մի քանի սերնդի արվեստագետներ: 1992
|