|
|
1930-ականներին մարդաբան Մարգարեթ Միդը հետազոտեց Սամոայի 3 (Խաղաղ օվկիանոսի հարավային մասում) հասարակությունների հետազոտություն իրականացրեց: Նա բացահայտեց, որ չնայած երեք հասարակություններում էլ կային թե՛ արական, թե՛ իգական սեռի անհատներ, յուրաքանչյուր հասարակությունն էլ նրանց տարբեր դերեր էր տվել: Կանայք ու տղամարդիկ երեք հասարակություններում էլ շատ տարբեր վարքագիծ էին դրսևորում, ինչը Միդը կոչեց խառնվածք: Սրա հիման վրա նա հետևություն արեց, որ չնայած արական ու իգական սեռի անհատներ գոյություն ունեն, ճիշտ չի կարելի համարել, որ «տղամարդը» և «կինը» բնական կատեգորիաներ են, որովհետև նրանք յուրաքանչյուր հասարակությունում տարբեր են: Հետևապես ֆիզիկական մարմին ունենալը չի նշանակում, որ կան բնական սոցիալական դերեր, որովհետև եթե դա ճիշտ լիներ, ապա սոցիալական դերերը նույնը կլինեին ցանկացած մշակույթում: Օրինակ՝ հայկական մշակույթը մեզ ստիպում է կանանց դիտարկել որպես հոգատար ու փափուկ, իսկ տղամարդկանց՝ ուժեղ: Այս պատճառով, Միդն առաջարկեց, որ սոցիալական գիտնականները սկսեն աշխատել ոչ թե «սեռի», այլ սեռի «խառնվածքի» վրա: Սա թույլ կտար տեսնել գենդերի արտահայտման ամենատարաբնույթ ձևերը: Միդը նաև պնդում էր, որ գենդերը մշակույթներն ավելի հետաքրքիր է դարձնում, և որ ինչքան շատ գենդեր լինի հասարակության մեջ, այնքան մշակույթն ավելի կծաղկի: Միդի աշխատանքը հետաքրքիր էր նրանով, որ իր ժամանակներում, մինչդեռ «կանայք» քննարկվում էին սոցիոլոգիայի և մարդաբանության տեսակետից, որևէ աշխատանք չէր արվել, որը լիովին նվիրված լիներ հասարակության կողմից գենդերային դերերը ստեղծելուն: Սակայն երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի թեմային լուրջ սկսեն վերաբերել, և անգամ դա հեշտ չէր:
|