|
|
The social difficulties of the population and the subsistence problems lingering for years have cast a shadow on democratic values such as fair elections, human rights, and the freedom of expression, which essentially reflects the creation of a favorable environment for vote buying, successful harassment and intimidation, and tolerance for vote fraud.
|
|
|
Ի տարբերություն տեղեկատվական դաշտում առկա դրական միտումի քաղաքական դաշտը շարունակում է կաղապարված մնալ և անհաղորդ նոր մոտեցումներին: Քաղաքական գործիչների նախընտրական վարքագծում շատ քիչ բան է փոխվել և նրանք առաջվա պես զլանում են ԶԼՄ-ներին ժամանակին տեղեկացնել իրենց նախընտրական միջոցառումների մասին, երբեմն էլ խուսափում են քաղաքական բանավեճերին մասնակցելուց: Առկա են դեպքեր, երբ որոշ քաղաքական ուժեր (մասնավորապես` ՀՀԿ և ԲՀԿ-ն) դրսևորել են բացարձակ արհամարհական վերաբերմունք նույնիսկ իրենց ընտրազանգվածի` Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիների նկատմամբ և անհաղորդ մնացել նրանց կողմից ուղղակիորեն առաջադրված հարցադրումներին: Ընտրախախտումների համար ձևավորված պայմաններ Հայաստանի 70 բնակավայրերում 800 հարցվածների շրջանում 2012թ. փետրվար ամսին անցկացված հետազոտությունը բացահայտել է, որ պատասխանողների մոտ 60 տոկոսի հիմնական մտահոգությունները վերաբերում են աշխատատեղերի պակասին, ցածր կենսաթոշակներին, ցածր աշխատավարձերին, աղքատությանը, բարձր գներին ու ինֆլյացիային, երիտասարդների համար հնարավորությունների բացակայությանը, արտագաղթին: Փաստորեն, բնակչության սոցիալական ծանր վիճակը և մյուս կողմից տարիներով լուծում չստացող կենցաղային խնդիրները հետին պլան են մղել ժողովրդավարական այնպիսի արժեքներ, ինչպիսիք են արդար ընտրությունները, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ինչը նշանակում է, որ ստեղծված է բարենպաստ միջավայր, որում ընդունելի և ողջունելի կարող են լինել ընտրակաշառքները, արդյունավետ կարող են գործել հարկադրանքը և սպառնալիքները, հանդուրժելի կարող են լինել ընտրախախտումները: Հայաստանի իշխանությունները մերժել են ներդնել այնպիսի մեխանիզմներ, որպիսիք կարող էին ապահովել ընտրախախտումների և ընտրակեղծիքների բացառումը կամ նվազեցումը: Մասնավորապես, 2010թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ աշխատանքային օրենսգրքի մշակող աշխատանքային խումբը, իսկ 2012թ. ապրիլին` ՀՀ ԿՀԸ մերժել են հասարակական կազմակերպության կողմից ներկայացված առաջարկները ընտրատեղամասերը պետության կողմից տեսախցիկներով կահավորելու, ամբողջ քվեարկության գործընթացը և քվեների հաշվարկների ընթացքը տեսաձայնագրելու, ինտերնետ հեռարձակելու և որպես պաշտոնական տեղեկություն արխիվացնելու մասին: Առաջիկա ընտրությունների առնչությամբ առավել մտահոգիչ է ընտրական ցուցակների ուռճացվածության հարցը, որը պարարտ հող է ստեղծում քվեարկության օրն առավել հավանական և առավել դժվար բացահայտվող ընտրակեղծիքների, այն է` կեղծ անձնագրերով կամ ուրիշի փոխարեն քվեարկություն կատարելու համար: ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված ընտրացուցակները և ՀՀ մշտական բնակչության վերաբերյալ ՀՀ Վիճպետծառայության 2010-11թթ. վիճակագրական տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ հանրապետո
|