|
|
Անձրև էր գալիս: Մենք դուրս եկանք տանից` զինված մեր անձրևային վերարկուներով և մեկ անձրևանոցով: Նրանցից յուրաքանչյուրը ամեն կողմից բռնել էր ձեռքս: Միասին մենք զբոսնեցինք, այս եկու կանայք իրենց 60-ական տարիներին լավագույն ընկերուհիներ էին, ովքեր ապրում են միմյանցից 5 րոպե ճանապարհի հեռավորությամբ, երկուսն էլ Մոսկվա տեղափոխված երեխաներով և Գայանե անունով դուստրերով: Երեքս` ես և երկու Սվետլանաները, հավաքվեցինք մեկ անձրևանոցի տակ: Նրանք խոսում էին իմ ետևից և առջևից, ծիծաղում և ժպտում` շարունակաբար ընդգրկելով ինձ խոսակցության մեջ, որը ես չէի կարողանում հասկանալ, և որից, սակայն, բավականին հաճույք էի ստանում: Մենք գնացինք հարևան այգին` լի սոճիներով և հին սովետական խաղալիքներով: Ծառերի տակ մենք պատսպարված էինք անձրևից: Բարձրահասակ Սվետլանան, ով իմ տանտիրուհին չէր, ցած դրեց անձրևանոցը, գետնից մի փոքրիկ փայտ վերցրեց: Նա մոտեցավ փոքր անցքով մի սոճու: Նա փայտը մտցրեց անցքի մեջ և սկսեց հյութ քամել անցքից: Երբ հյութը թափվեց խառից, նա քթով մոտեցավ անցքին և խորը շունչ քաշեց` այնտեղ կանգնելով մի երկար րոպե: Հետո նա շրջվեց և ժեստերով հասկացրեց, որ հաջորդը ես եմ: Ես սեղմվեցի ծառին և խորը շունչ քաշեցի, իմ քիթն ու կոկորդը սառեցին սոճու բույրից: Հաջորդը Սվետլանան էր` իմ տանտիրուհին: Իր հերթին նա 3 անգամ խորը շնչեց: Հետո մենք երեքով կանգնեցինք և հիացանք ծառով. դա մի պահ էր, որն անհնար է նկարագրել բառերով: Ինձ համար միանգամայն աբսուրդ և գեղեցիկ միաժամանակ: Մենք բոլորս անձայն շնորհակալություն հայտնեցինք ծառին, հետո երեքս թևանցուկ վերադարձանք տուն: Անձրևը կտրվել էր, գետինը խոնավ էր և երկինքը մոխրագույն` ետևում պայծառ, կարծես շուտով արևը դուրս էր գալու: Տանը մենք թեյ խմեցինք, ընկույզի մուրաբա, քաղցրավենիք և թարմ միրգ կերանք: Ես լսել էի, որ հայ մարդիկ ցանկանում են վստահ լինել, որ դու քեզ լավ ես զգում, այս երկու կանայք բացառություն չէին: Նրանք իրոք հոգ են տանում, որ ոտքերդ տաք լինեն, իսկ ստամոքսդ` կուշտ: Այս պատճառով էլ ես իմացա, որ ոչ միայն լավ են զգում մյուսների մասին հոգալով, այլև կյանքի անհրաժեշտություն է առողջ հասարակություն կառուցելը:
|