|
|
Mentioning chess playing as an example, Serzh Sargsyan said, “Up until recently tendencies in chess playing were set by mature, experienced grandmasters. Today, however, the young players have assumed the role of leaders. Currently, eight, nine, ten year old children are challenging experienced grandmasters, leaders in world tournaments are mostly young people and it testifies to the fact that today the world needs new ideas and unorthodox decisions. It means that the possibilities for the young people are endless. In our country too, they have an unlimited area for action. We need young initiating state officials, we need young initiating state builders, and we need young initiating scientists. You should solve this problem. Preceding generations have successfully fulfilled their historical mission. Thanks to your grandparents, Armenia has become a country of universal literacy, and education and educated people are held in high esteem in Armenia. Your fathers, mothers, and sisters were able to build, create a free and independent Armenia, now you must continue their work, but it will be impossible to do it without knowledge and active social stance.”
|
|
|
Օրինակ բերելով շախմատից, Սերժ Սարգսյանը նշել է. "Մինչեւ վերջին տարիները շախմատում տոն էին տալիս հասուն տարիքի, փորձված գրոսմայստերները: Իսկ այսօր երիտասարդներն իրենց վրա են վերցրել առաջնորդի դերը: Հիմա արդեն ութ, ինը, տասը տարեկան երեխաները հաջողությամբ պայքարում են փորձառու գրոսմայստերների դեմ, աշխարհի առաջնության առաջատարները համատարած երիտասարդներ են, եւ սա մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ այսօրվա աշխարհը կարիք ունի թարմ մտքերի, կարիք ունի ոչ ստանդարտ լուծումների: Եւ հենց այս պատճառով երիտասարդների հնարավորությունները դառնում են անսահմանափակ: Մեր երկրում էլ երիտասարդների համար կա գործելու անսահամանափակ մեծ դաշտ: Մենք կարիք ունենք նախաձեռնող պետական պաշտոնյաների, կարիք ունենք նախաձեռնող պետական շինարարությամբ զբաղվող մարդկանց, կարիք ունենք երիտասարդ նախաձեռնող գիտնականների: Եւ այս խնդիրները դուք պետք է լուծեք: Ձեր նախորդ սերունդները պատվով են կատարել իրենց պատմական առաքելությունը. ձեր պապերի, ձեր տատերի շնորհիվ է, որ Հայաստանը դարձել է համատարած գրագիտության երկիր, որ Հայաստանում մեծ ակնածանքով են վերաբերում կրթությանը եւ կիրթ մարդկանց: Ձեր հայրերը, մայրերն ու քույրերը կարողացել են կառուցել, կերտել ազատ, անկախ Հայաստան, եւ այժմ դուք պետք է կարողանաք շարունակել այդ գործընթացը, իսկ առանց գիտելիքի, առանց ակտիվ հասարակական դիրքորոշման անհնարին է դա անել":
|