|
|
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգը (հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն անվանափոխվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի)։ Նվագախմբի հետ ունկնդրին արգենտինյան տանգոյի և իտալական երաժշտության երեկո պարգևեց իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Համերգը կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը։ Մինչ համերգի մեկնարկը տեղի ունեցավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ճեպազրույցը։ Մաեստրո Սմբատյանը նշեց, որ կոլեկտիվը շատ ոգևորված է, որ իրենց քրտնաջան և կարևոր աշխատանքի արդյունքում նվագախմբին շնորհվեց սիմֆոնիկ անվանումը, ինչը պարտավորեցնում է, ոգևորում։ Դիրիժորը նկատեց, որ այս գնահատանքը կօգնի, որպեսզի ապագայում գրանցեն նոր հաղթանակներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Ըստ մաեստրոյի` նվագախումբն ունի հստակ տեսլական, թե որտեղ է լինելու 5 տարի, 10 տարի հետո։ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ անցած տարիների ձեռքբերումները գրանցվել են նաև գործընկերների շնորհիվ։ «Դասական երաժշտությունը մշտապես աջակցության կարիք ունի։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, քաջ գիտակցելով բարձրարժեք արվեստի նշանակությունը հասարակության կյանքում, նրա դաստիարակչական դերը, անգնահատելի ներդրում է ունենում մշակույթի պահպանման և զարգացման գործում։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհակալ աշխատանքը բարձր է գնահատվում ինչպես մասնագետների, երաժիշտների, այնպես էլ արվեստասեր հանրության կողմից»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, շնորհավորելով Սերգեյ Սմբատյանին և նվագախմբին նոր կարգավիճակի առթիվ, նշեց, որ կոլեկտիվն արժանի է այդ փոփոխության, ինչին հասել են երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ «Ոչ միայն մեր երկրում, այլև արտասահմանում ձեզ փնտրում են և սպասում։ Դուք ձեր նվագով կարողացաք գրավել արտասահմանյան ունկնդրին, որը հետաքրքրությամբ հետևում է ձեզ, ինչպես մեր երկրում՝ հայ երկրպագուները։ Այն նպատակները, որ ձեր առջև դրել եք, հեշտ չեն իրականանալու, դրանք դժվարին աշխատանք են ենթադրում, մարտահրավերներով […]
|