|
|
Mihran Poghosyan expressed certainty that thanks to the participants, the conference was helpful to reveal and better understand the mentioned issues, as well as the other issues that were common for everyone, to have a more in-depth perception of the essence of those issues and find the possible ways of solving those issues which, in its turn, will definitely make a contribution to the advancement and perfection of enforcement proceedings at the national and international levels.
|
|
|
Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ մասնակիցների շնորհիվ համաժողովը օգտակար է եղել բացահայտելու և առավել լավ հասկանալու նշված, ինչպես նաև բոլորի համար համընդհանուր դարձած այլ հիմնախնդիրներ, ավելի խորն ըմբռնելու այդ հիմնախնդիրների էությունը և գտնելու դրանց լուծման հնարավոր ուղիներ, ինչն իր հերթին, անշուշտ, իր նպաստն է բերելու կատարողական վարույթի զարգացման և կատարելագործման գործին ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով: "Հուսով եմ, որ Հայաստանում անցկացրած երկու օրերը ձեզ համար, իրոք, տպավորիչ էին, հաճելի և արդյունավետ: Ակնկալում եմ ձեզ կրկին տեսնել հետագայում ևս կազմակերպվող նմանատիպ միջոցառումներին Հայաստանում: Բոլոր նրանց, ովքեր ճամփորդելու են այսօր, մաղթում եմ բարի և անվտանգ ճանապարհ, իսկ մնացողներին՝ հաճելի ժամանակ",- ասաց Միհրան Պողոսյանը:
|