|
|
Փաստաբան Վահե Մարգարյանն ասում է, որ այս գործն իր սրտից ու մտքից դուրս չի գալիս ու անընդհատ ելքեր է փնտրում, որպեսզի գործն, ի վերջո, վերաբացվի: Այդ նպատակով նա քրեական ողջ գործը հանձնել է փաստաբան Հայկ Ալումյանին, ով փորձելու է իր մասնագիտական գործողություններով օգնել երեք երիտասարդներին՝ իրենց քրեական գործի վերաբացման հարցում: «Հետքի» հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց. «Հիմա դեռ ծանոթանում եմ քրեական գործի նյութերին: Պետք է փորձեմ շարժվել նոր երևան եկած հանգամանքների փնտրման ճանապարհով: Պետք է նաև փորձել գտնել իրեղեն ապացույցները, միգուցե դրանք դեռ պահպանվում են, թեպետ դատավճռի հիմքում գրված է իրեղեն ապացույցները ոչնչացնել»:
|