|
|
23-ամյա ԼՊ-ն դիմել է Էրեբունի Բ/Կ 4 շաբաթական հղիությամբ: Ուլտրաձայնային հետազոտության արդյունքները ցույց էին տվել 5 պտղով բազմապտղային հղիություն: Քանի որ դեպքը աննախադեպ էր, հղին գտնվում էր բժիշկ Դավիթ Աբովյանի հատուկ հսկողության տակ: Համաշխարհային պրակտիկայում շատ քիչ փորձ կա գրանցված նմանատիպ բազմապտղային հղիությունը մինչև 28 շաբաթ հասցնելու հարցում: Հերթական զննում անցնելուց հետո, մարտի 31-ին, հղին հոսպիտալացվել էր Էրեբունի Բ/կ-ի ծննդատուն՝ հղիությունը առավելագույնս պահպանելու նպատակով, ինչպես նաև անհետաձգելի օգնություն ցուցաբերելու և կեսարյան հատում կատարելու մինչ ծննդաբերության գործընթացը սկսվելը: Ըստ համաշխարհային վիճակագրության տվյալների նման բազմապտուղ հղիությունը հնարավոր է պահպանել միջինը մինչև 24-28 շաբաթ: Մայիսի 3-ի գիշերը սկսվեց ծնունդը, և հղին անմիջապես տեղափոխվեց ծնարան, որտեղ և բ.գ.թ., բժիշկ Պողոսյան Անդրանիկի գլխավորած մանկաբարձ-գինեկոլոգների խմբի կողմից կատարվեց կեսարյան հատում:
|