|
|
Թուրքիայի առաջնահերթ խնդիրներից է քրդական գործոնը, որը սիրիական ճգնաժամից հետո ավելի վտանգավոր է դարձել թուրքական իշխանությունների համար: Մեկ անգամ չէ, որ թուրքական լրատվամիջոցները խոսել են թուրք-սիրիական սահմանին գտնվող մի շարք քաղաքներում քրդերի կողմից իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու մասին: Սա, բնականաբար, խիստ մտահոգում է պաշտոնական Անկարային, քանի որ այս տարածքներում քրդական, անգամ ամենաչնչին ինքնիշխանությունն ու անկախությունը, վտանգ կստեղծի Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում հակաիշխանական ելույթների, իսկ հետագայում նաև անկախ Քրդստան ստեղծելու շարժում առաջացնելու համար:
|