|
|
Շարունակելով իր խոսքը՝ նախագահը ընդգծել է նաև այն հանգամանքը, որ 2016թ. արտահանման ծավալները աճել են 50%-ով: Այսուամենայնիվ, տնտեսական աճի 0.2% ցուցանիշով բնութագրվող տնտեսական համակարգից արտահանման ավելի քան 50% աճը նվազագույնը տարօրինակ է, եթե նկատի առնենք նաև այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի ռեժիմը գործարկվել է ԵԱՏՄ անդամակցությունից տասնամյակներ առաջ՝ 1992թ.: Այս առումով դեռևս ընթացիկ տարվա տարեսկզբին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացրել է դեպի Ռուսաստան արտահանման ապրանքային կառուցվածքի լայնածավալ ուսումնասիրություն, որից ակնհայտ է դառնում, որ արտահանման այսպիսի աճի հիմքը ոչ թե տնտեսության ընդլայնված վերարտադրությունն է, այլ Հայաստանից դեպի Ռուսաստան թուրքական ապրանքների պարզ վերարտահանումը:
|