signed an agreement – Armenisch-Übersetzung – Keybot-Wörterbuch

Spacer TTN Translation Network TTN TTN Login Français English Spacer Help
Ausgangssprachen Zielsprachen
Keybot 4 Ergebnisse  www.president.am  Seite 10
  Armenian-Serbian negoti...  
As you know, I have just returned from Minsk where Armenia signed an agreement on joining the Treaty on the Eurasian Economic Union. We have made that decision to give a new impulse to our economic progress.
Ինչպես գիտեք ես նոր եմ վերադարձել Մինսկից, որտեղ Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու պայմանագիրը: Մենք կայացրել ենք այդ որոշումը` մեր երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով: Եվրասիական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժով և մատչելի էներգակիրների հասանելիությամբ ու միասնական տրանսպորտային լուծումների ներդրմամբ պայմանավորված մեր տնտեսության մրցունակության և արդյունավետության բարձրացման նոր հնարավորություններ են առաջ գալիս:
  President received repr...  
The representatives of McKinsey & Company, which signed an agreement with the National Competitiveness Foundation of Armenia aimed at the development of a program for the establishment of a competitive and stable air transportation system in Armenia, presented to Serzh Sargsyan results of the works completed toward that end and forthcoming activities.
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետությունում օդային փոխադրումների ոլորտի բարեփոխումներին, ավիացիայի բնագավառում պետական կարգավորմանը վերաբերող հարցեր, այդ ոլորտում ծառայությունների բարելավման համար անհրաժեշտ պայմանները, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Հայաստանում մրցունակ և կայուն օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման համար Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համաձայնագիր ստորագրած «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրել են մինչ այժմ այդ ուղղությամբ իրենց իրականացրած աշխատանքի արդյունքները և առաջիկա անելիքները:
  President Serzh Sargsya...  
We have a history of thorny relations. For ninety-five years Turkey has been denying the fact of the Genocide perpetrated against the Armenians in the Ottoman Empire in 1915. When I invited the President of Turkey to Armenia to watch the football game between our two national teams, my point was to promote the establishment of relations between our countries without preconditions. In 2009, before the Protocols were signed, an agreement was reached that they should be ratified in a reasonable timeframe and without preconditions. We declared that Armenia would ratify the Protocols right after Turkey has ratified them. However, Turkey continues to tie the ratification to different preconditions, and the main of them is the issue Nagorno Karabakh.
Մենք ունենք հարաբերությունների դժվարին պատմություն: Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության իրողությունը: Երբ ես հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երեւան` ներկա գտնվելու մեր երկու ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը, իմ նպատակն էր մեր երկրների միջեւ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: 2009 թ. հոկտեմբերին, արձանագրությունների ստորագրման ժամանակ, պայմանավորվածություն կար, որ վերջիններս պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների: Մենք ասել ենք, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները Թուրքիայի կողմից դրանք վավերացնելուն պես: Մինչդեռ, Թուրքիան չի դադարում նախապայմաններ առաջադրել դրանց վավերացման համար, որոնցից հիմնականը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:
  Working visit of Presid...  
I am very grateful to you. Today we signed an agreement with the Ministry of Energy which will allow reducing the gas price by 25 USD, making it 165 USD. A 200-million USD preferential loan agreement has been concluded which will allow Armenia to upgrade the arsenal of its armed forces.
Փոխադարձաբար շնորհակալություն հայտնելով ՌԴ Նախագահին հանդիպման հրավերի համար՝ Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ, իրականում, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է և մշտապես հարստացվում է նոր նախաձեռնություններով: «Մեր պարբերական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել նախկին պայմանավորվածությունները և արձագանքել ծագած հարցերին: Վերջին անգամ մենք Ձեզ հետ մանրամասն քննարկեցինք մեր օրակարգը Երևանում, երբ Դուք մասնակցում էիք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և կարծիքներ փոխանակեցինք Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ և, իհարկե՝ Ուֆայում: Այդ ժամանակահատվածում Հայաստանի համար մի շարք կարևոր հարցեր են լուծվել, և միանգամից ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Պերմյակովի քրեական գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար: Շատ շնորհակալ եմ Ձեզ: Այսօր էներգետիկայի նախարարության հետ համաձայնագիր ստորագրեցինք, որը թույլ կտա գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել՝ հասցնելով մինչև 165 դոլարի: Ստորագրվել է Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, և դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը: