|
Հատկանշական է, որ Վրաստանում արդեն կատարվում է նման սարքերի՝ թվանշանային տաքոգրաֆների արմատավորում, միջազգային փոխադրումներին մասնակցող ընկերություններն արդեն ստանում են դա և ազատ կերպով երթևեկում են Եվրոպայի երկրներում: Կարելի է ասել, որ տեղական և երկրի ներսում ուղևորական և բեռնատար ավտոմեքենաների ուղղությամբ ասոցիացման պայմանագրի որոշակի պահանջների կատարման համար Վրաստանն ունի վեց տարվա ժամկետ, թերևս իշխանության բարի կամքի պայմաններում, ամեն տեսակ հավելյալ ռեսուրսներից բացի հնարավոր է Վրաստանն այսօր ևեթ սկսի նշված օրենսդրության գործարկումը երկրի տարածքով և ստեղծի դրա կատարման մեխանիզմներ: Հատկանշական է, որ այս օրենսդրությանը միանալը վրաց վարորդներին կտա Եվրոպայի տրանսպորտային ոլորտում աշխատանքով զբաղվածության հնարավորություն, ինչն, իր հերթին, կծառայի յուրաքանչյուր վրացական ընտանիքի տնտեսական բարօրությանը:
|