|
Ծրագրի հիմնական բաղադրիչը ադրբեջանցի և հայ երիտասարդների համատեղ հանդիպումներն էին`քննարկելու եւ արտացոլելու երկու երկրների ֆոկուս-խմբի հանդիպումների ժամանակ հայտնաբերված ընդհանուր խնդիրները: Ծրագիրը հիմնվել է նախորդ նախաձեռնության արդյունքների վրա` ներգրավվելով այն երիտասարդներին, ովքեր արդեն իսկ ունեն խաղաղության կառուցման, հակամարտությունների վերլուծության, բանակցելու և շահերի պաշտպանության անհրաժեշտ կարողություններ:Ակնկալվում էր, որ յուրաքանչյուր երկրում երիտասարդների ազգային մակարդակի ցանցը հաջողությամբ համագործակցելու է տարածաշրջանային համատեղ երիտասարդական ցանցի ստեղծման համար`տեղական և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության կառուցման հետագա աշխատանքների համար: Ավելին, ծրագիրը դրական ազդեցություն ունեցավ երկու երկրների երիտասարդների փոխադարձ վստահության վրա, ինչն էլ իր հերթին նպաստեց խաղաղության և տարածաշրջանային զարգացման խնդիրների լուծմանն ուղղված արդյունավետ միջսահմանային երիտասարդական միջոցառումների իրականացմանը:
|