|
Suriyada hökumət və müxalifət qüvvələri arasında 2011-ci ilin mart ayında hərbi münaqişə başladı. Hakimiyyət əleyhinə aksiyaların güc yolu ilə dağıdılmasından sonra Birləşmiş Ştatlar, Britaniya, Kanada, Polşa, İspaniya, Türkiyə, Belçika, Kanada, TunisvəLivyaƏl-Əsədinhakimiyyəti ilə diplomatik münasibətləri kəsdilər.
|
|
Սիրիայում կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև զինված հակամարտությունը սկսվել է 2011 թվականի մարտին: Հակապետական գործողությունները բռնի ճանապարհով ջախջախելուց հետո Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Կանադան, Լեհաստանը, Իսպանիան, Թուրքիան, Բելգիան, Թունիսը և Լիբիան դադարեցրին դիվանագիտական կապը Ալ-Ասադի կառավարության հետ: Զուգահեռաբար Վաշինգտոնը սկսեցաջակցություն ցուցաբերել ընդդիմադիր ուժերին. մատակարարում է թեթև սպառազինում: Իսլամական պետությունը Սիրիայի հակամարտության մեջ հայտնվեց 2011 թվականի օգոստոսին: 2012 թվականի հունվարին Սիրիայում հայտնվեց Իսլամական պետության շրջանակներում գործող Ջաբաթ ալ-Նուսրա կազմակերպությունը: 2014 թվականի հունիսին, ելնելով այն բանից, որ իսլամիստները պայքարում էին ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում, Իրաքի Իսլամական պետությունը փոխեցանվանումը և կոչվեց Իրաքի և Սիրիայի Իսլամական պետություն(ISIS, ISIL): Ալ Բաղդադը հռչակվեց Խալիֆայություն: 2014 թվականին հայտնի դարձավ,թե հաջող ռազմական գործողություններին զուգահեռաբար,ինչ բնույթի հանցանք են գործում իսլամիստները: Անձամբ Ալ-Բաղդադի գրոհայինները տարածում են կադրեր, թե ինչպես են պատժում քրիստոնյաներին, շիիթ-մուսուլմաններին, քրդերին: Հալածանք, սեռական բռնություն, մահապատժի միջնադարյան մեթոդներ. գլխատումը, կենդանի թաղումը կամ ջրախեղդը դարձան Իսլամական պետության ձեռագիր: Բացի իրականացրած բռնությունից, Իսլամական պետությունը դիմում է ահաբեկչական գործողությունների, բոլորից ավելի աղմկահարույցը 2015 թվականի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն է, որին զոհ դարձավ 100-ից ավելի մարդ:
|