|
|
Հասարակական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Անհանգստության առիթ է հանդիպսացել սերբական «Պառադա» ֆիլմի ցուցադրման խափանումը: Հայտարարության մեջ ասված է.«Արդեն իսկ երրորդ վայրը ևս` Կոնգրես հյուրանոցը, հանրությանը անհայտ ճնշումների արդյունքում պաշտոնապես հրաժարվեց հյուրընկալել «Պառադա» ֆիլմի ցուցադրությունը, որը վերաբերում է Սերբիայում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների հիմնախնդիրներին: Այս ֆիլմի ցուցադրությունը հանդիսանում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Գերմանիայի դեսպանության նախաձեռնությունը: Ֆիլմի ցուցադրությունը մասն է կազմում այն միջոցառումների, որոնք Եվրամիությունն անցկացնում է 2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում՝ հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունքի թեմայով: Ցանկացած ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն մարդու իրավունքների նման ոտնահարումը, մասնավորապես արտահայտման ազատության իրավունքի ոտնահարումը, որը ներառում է անկախ պետական սահմաններից ցանկացած միջոցով տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, պետք է համարի անթույլատրելի: Սա հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և ավելի ընդգծված մի շարք միջազգային փաստաթղթերում՝ համաձայն որոնց ՀՀ-ն ունի մի շարք պարտավորություններ պաշտպանելու յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու այդ իրավունքների արդյունավետ իրականացումը: ՀՀ-ն Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ստանձնել է պարտավորություններ ամրապնդելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, որոնք հանդիսանում են ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնարար սկզբուքները: Ավելին, սույն բարեփոխումների իրականացման համար ՀՀ կառավարությունը ԵՄ կողմից ստանում է համապատասխան աջակցություն, այդ թվում ֆինանսական: Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անհանգստացած և վրդովված ենք ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումներով, խտրականության և անհանդուրժողականության տարածմամբ: Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ կառավարությունը ստանձնի իր պարտավորությունները և երաշխավորի սույն միջոցառման իրականացումը և դրա անվտանգությունը, համապատասխան դահլիճ տրամադրի ֆիլմի հանրային ցուցադրության, և հանդիսատեսի անխոչընդոտ դիտման համար: Մենք գտնում ենք, որ ՀՀ իշխանության կողմից ձեռնարկած քայլերը կամ անգործությունը ԵՄ համար պետք է հանդիսանա ցուցանիշ, թե
|